Հիմա` կրկին ստուգենք մեր գիտելիքները: Աշոտն ու Սոնան` «Սխալների ուղղում» էջն են ներկայացնում …
Աշոտ — Հայերենը ամենահարուստ բառապաշար ունեցող լեզուներից է: Եվ եթե թերթենք բառարանը, մեզ արդեն անծանոթ, բայց այնքան հետաքրքիր բառեր կգտնենք
Սոնա — Բառաճանաչությունը սկսվում է բառի բացատրությունից, նրա ստուգաբանությունից: Իսկ մենք, պարզվում է այնքան էլ լավ չգիտենք թե որ բառն ինչ ծագում ունի
Աշոտ — Օրինակ կարո՞ղ եք ասել թե որտեղից է ծագել հայելի բառը, և ինչու է այն հայելի կոչվում: Ո՞րն է բառի արմատը
Սոնա — Հայ՝ ազգություն նկատի ունե՞ս …
Աշոտ — Հայ բառը ոչ մի կապ չունի հայելու հետ: Իրականում այն առաջացել է հայերեն «հայել» բառից, որը նշանակում է նայել, դիտել: Եվ քանի որ մեզ դիտում ենք հենց հայելու միջոցով, բնական է, որ այն պիտի կոչվեր հայելի … ուրեմն` հայել — այսինքն դիտել: Այստեղից էլ` հայելի:
Սոնա — Կան նաև բազմաթիվ այլ բառեր, որոնց բաղադրիչները շատ դժվար է զանազանել, քանի որ դրանք ժամանակի ընթացքում մի շարք փոփոխություններ են կրել: Օրինակ եթե որեւէ մեկը չունի լեզվաբանական հատուկ կրթություն «այժմ» բառի մեջ, դժվար թե կարողանա առանձնացնել բաղադրիչները: Իսկ դրանք կան` «այժմ» բառը բաղկացած է «այս» և «ժամ» բառամասերից: Տարիների ընթացքում հաճախակի գործածության և շեշտը առաջին վանկի վրա լինելու պատճառով ՙ «ս» բաղադրիչը միաձուլվել է և ստացվել է «այժմ» բառը
Աշոտ — Կարծում եմ ձեզ էլ հետաքրքրեց մեր ստուգաբանությունը: Եկե՛ք խոսենք մաքուր ու ճիշտ հայերենով ․․․