Պստիկաշեն

Կարատեի, Նոր տարվա և ժպտացող ջրային հրեշի մասին

Մեր նոր գործընկերը՝ Լուսինեն, ձանձրանալու ժամանակ չի ունենում։ Դե, եթե մարդը լավ սովորում է դպրոցում, հաճախում է նկարչության ու կարատեի խմբակներ, բակում խաղում է ֆուտբոլ, բասկետբոլ, բռնոցի ու պահմտոցի, տանը հին իրերից նոր իրեր է պատրաստում, կարդում է շա՜տ-շա՜տ, դուք ասեք, ձանձրանալու ժամանակ կմնա՞։

Դուք էլ ծանոթացեք մեր նոր գործընկերոջ հետ, իսկ հետո եկեք միասին պարզենք, թե որոնք են ձմռան գույները։ Մի՛ շտապեք ասել՝ սպիտակ, կապույտ ու վե՛րջ։ Հնարավոր է, ձմեռը նեղանա ձեզնից, որովհետև․․․Դե, լավ, հո ամեն ինչ չեմ ասելու․ լսե՛ք մեր զրույցը։

Ի դեպ, Լունտիկ մուլտհերոսի մասին էլ զրույցի վերջում կարևոր բացահայտում ենք անելու ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button