Այսօր ‹‹Զարթուցիչի›› հյուրասրահում հանդիպել ենք ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական և աշուղական երգերի վարպետ, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի ղեկավար, բոլորիս սիրելի, Ռուբեն Մաթևոսյանի հետ։ Նա պատմեց, թե ինչպես է առաջին անգամ բեմ բարձրացել, ասաց, որ երբեք չի ցանկացել երգիչ դառնալ, բայց գոհ է, որ ճակատագիրը նրան այդ ուղղությամբ տարավ։ Մաեստրոյի հետ խոսեցինք նաև իր կյանքի ամենամեծ ձեռքբերումների մասին և իհարկե խորհուրդներ լսեցինք, որոնք կյանքում մեզ պետք կգան։ Զրույցի վերջում մաեստրոյին խնդրեցինք երգել մեզ համար, ասաց, որ մի քիչ մրսած է, բայց չմերժեց խնդրանքը։
մեկ րոպեից էլ քիչ