Պստիկաշեն
Խորամանկ ինչուիկներն ու հնարագետ պստիկաշենցիները
Նանեն, Լուսինեն ու Ժաննան ուղևորվում են Ինչուիկների աշխարհ։ Խորամանկ ինչուիկներն այս անգամ հանելուկների և սուտասելուկների հանդերձանքով են, մտածում են, որ պստիկաշենցիներն իրենցից գլուխ չեն հանի։ Բայց, իհարկե, պստիկաշենցիներին շփոթեցնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Լսեք և կհամոզվեք ինքներդ։
Ի դեպ․ իսկ դուք գիտե՞ք այս հանելուկի պատասխանը․
Ունեմ երկու փայտե ձի,
Առանց պայտի ու սանձի,
Այնտեղ են ինձ ման ածում,
Ուր նստել է առատ ձյուն։
Կարծում եք՝ սահնա՞կն է։ Լսեք փոքրիկ հնարագետների քննարկումը, և կհամոզվեք, որ․․․