Զարթուցիչ

Որտե՞ղ ես, Նոր տարի, գալիս ենք քեզ գտնելու — Զարթուցիչ 30․12․2021

«Չարժե նստել ու հենց այնպես սպասել Նոր տարուն․ պետք է գնալ նրան գտնելու»,-որոշեցին «Զարթուցիչի» պատանի լրագրողները և ճանապարհ ընկան։

Հարությունը նստեց ձին․․․դե, լավ, ձի չէր․ ավտոբուս էր, ու ճանապարհ ընկավ։ Գնա՜ց, գնա՜ց ու հայտնաբերեց «Թատրոն կայարանը», որտեղ հիմա ամանորյա տրամադրություն է, նաև պարզեց, թե որն է Պատանի հանդիսատեսի թատրոնի Նոր տարվա նվերը երեխաներին։

Իսկ Էլենին ու Անուշին Նոր տարվա որոնումները հասցրին Ռուսական արվեստի թանգարան, որտեղ դեկտեմբերի 18-ից գործում է հնագետ-արվեստաբան Մարինա Խաչմանուկյանի կազմակերպած «Հին Նոր տարի» ցուցահանդեսը։ Ինչե՜ր կան այստեղ, ի՜նչ հրաշքներ․տեսնել է պետք։ Միացեք մեզ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button