10 րոպե կինոյի մասին

«Ֆրեդ Կլաուս». 10 րոպե կինոյի մասին

Այսօր  խոսելու եմ «Ֆրեդ Կլաուս» ֆիլմի մասին։ 2007 թվականին էկրան բարձրացած ռեժիսոր Դևիդ Դոբկինի ամանօրյա կինոկատակերգությունը հիմնված է Դոնալդ Հենկելի հայտնի «Սանտայի առասպելը և նրա եղբայր Ֆրեդը» պոեմի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վինս Վոնը, Փոլ Ջիամատին, Քևին Սպեյսին, Ռեյչել Ուայզը, Քեթի Բեյթսը և Միրանդա Ռիչարդսոնը։

Ֆիլմն սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի կնոջ ծննդաբերությամբ, որից հետո՝ րոպեներ անց նորածինն արտաբերում է իր առաջին բառերը՝ հո՜, հո՜, հո՜։ Մայր Կլաուսը կանչում է իր որդուն՝ Ֆրեդերիկին, որ գա ծանոթանա եղբոր հետ, իսկ նորածնին որոշում է անվանել Նիկոլաս։

Շուտով սկսվում են  Սուրբ Ծննդյան տոները։ Տեսնելով Տոնածառի տակ դրված նվերները ՝ Նիկը բացում է իր և եղբոր ընծաներն ու որոշում ամբողջը նվիրել որբերին։ Սա զայրացնում է Ֆրեդերիկին։ Բայց Կլաուս մայրիկը նրան խորհուրդ է տալիս  ավելի բարյացակամ լինել, ինչը, սակայն, ավելի է զայրացնում Ֆրեդին։

Ֆրեդը մի տարօրինակ սովորություն ուներ՝ հաճախ բարձրանում  էր ծառին  ու մեկուսանում այնտեղ։ Իր խնդիրները նա վստահում էր ծառին ապրող թռչնին։ Մի անգամ Նիկն ուզում է լավ բան անել իր եղբոր համար ու կտրում է նրա սիրած ծառը։ Եղբորն էլ ասում ՝ «քանի որ շատ ես սիրում նրան՝ կարող ես տուն բերել»։ Թռչնի բույնն ավերվում է, և թռչունը ստիպված հեռանում է։ Այս դեպքն ավելի է սրում երկու եղբյարների հարաբերությունները։

Ինչպես արդեն կռահեցիք,տարիներ անց, Նիկը դառնում է Սանտա Կլաուս։ Իր կատարած բարի գործերի շնորհիվ՝ նրա  ընտանիքն այլևս չի  ծերանում։ Նա նվերներ է բաժանում մարդկանց, իսկ եղբայրը՝  Ֆրեդը, Չիկագոյում գործակալ է  աշխատում ու այդ նվերներն առաքում է հասցեատերերին։

Հետո, Չիկագոյում նա սիրահարվում է Վանդա անունով մի աղջկա․․․․ու․․․․ այստեղից էլ չեմ շարունակի պատմությունը, որ մեկ բաժակ տաք թեյ վերցնեք, երկու գդալ էլ բարձր տրամադրություն ու նայեք գրեթե 2 ժամ տևող «Ֆրեդ Կալուս» ամանօրյա ֆիլմը։

Ցուցադրել ավելի
Back to top button