Լուրեր

Ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թ.-ի «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը. հաղթել է 8 երեխա:

Միջոցառումն իրականացրել է ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը. այն նվիրված էր ՀՀ պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին:

Ընտրությունը կայացել է երկու փուլով: Հայաստանի, Արցախի և սփյուռքի 9 երկրի (Ռուսաստան, Իրան, Վրաստան, Արգենտինա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա) 230-ից ավելի մասնակցից առաջին փուլում ընտրվել է 140-ը՝ առցանց ցուցահանդեսին մասնակցելու համար. նրանցից 57-ը սփյուռքի 5 երկրից է, իսկ մնացած 83-ը՝ Հայաստանից:

Աշխատանքները ներկայացվել են պապիե-մաշեի, արծաթագործության, մանրանկարչության, թղթի քանդակի, կարպետագործության, լինոփորագրության, խճանկարի, ասեղնագործության և գեղանկարչության ոլորտներում: Առցանց ցուցադրությանը կարելի է ծանոթանալ այս հղումով): Հաջորդ փուլում 140 մասնակիցներից ընտրվել է 8-ը՝ որպես հաղթող:

Ցուցադրել ավելի
Back to top button