Զարթուցիչ

Տարեդարձ է այսօր — ՌադիոԱրևիկ — 2

Սկսում ենք Զարթուցիչի տոնական եթերը։ Ինչու՞ տոնական, որովհետև այսօր մեր ռադիոկայանը՝  Արևիկը,  տոնում է իր ծննդյան երկրորդ տարեդարձը։ 2020 թվականի հունվարի 14-ին բազմաթիվ FM հաճախականությունների կողքին ավելացավ ևս մեկը՝ 97 ու երեքը։ Ու այդ օրվանից էլ սկսվեց Արևիկի նոր ընթացքը։   

Հիշում եմ, մեր ռադիոն դեռ շատ փոքրիկ ընդամենը երկու ամսական էր, երբ սկսվեց համավարակը, բայց  Արևիկը չվախեցավ Քովիդ 19-ից և շատերի պես աշխատաքներն իրականացրեց տնից։ Մենք մեր ունկնդիրների կողքին էինք նաև պատերազմի օրերին։ Մեծերի հետ, մեծերի պես Արևիկն էլ դժվար օրեր ունեցավ, բայց, ինչպես տեսնում եք,  մենք  շարունակում ենք ձեր օրը լցնել ջերմությամբ ու հետաքրքիր հաղորդումներով։

‹‹Համեղ բրդուճ››, ‹‹Հայրիկի դասերը››, ‹‹Մարզանք ողջ օրվա համար››, «Վաղորդյան զանգակներ»,  «Պստիկաշեն», ‹‹Նկարում ենք մեկ Հայաստան››, ‹‹Հոպլյա հեքիաթ›› ու ‹‹Տասը րոպե կինոյի մասին››․․․․ Թվարկեցի մեր հաղորդումներից ընդամենը մի քանիսի անունները։ Ամբողջ ցանկին դուք հենց հիմա կարող եք ծանոթանալ ու նաև լսել դրանք arevik.armradio.am կայքում, կամ մեր ֆեյսբուքյան՝  Ռադիո Արևիկ էջում։

Եվ մինչ դուք կգտնեք մեզ ու կշնորհավորեք ծննդյան տոնի առթիվ, մենք փոքրիկ ռադիո-վիկտորինա կանցկացնենք։ Հաղորդման ընթացքում հարցերին պատասխանում են «Զարթուցիչի» նոր գործընկերները՝ պատանի լրագրողները։

1․ Զարթուցիչ  ծրագիրը, որը մենք հիմա վարում ենք, ունեցել է նաև այլ անուններ,  կարո՞ղ եք ասել, ո՞ր անունով չի հնչել մեր առավոտյան ծրագիրը։ Ասենք, որ  դրանք  հնչել են դեռևս Հանրային ռադիոյի եթերում՝ 107․7-ում։

Տարբերակներ՝

ա) ԱՐԵԳ

բ) ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ

գ) Դասամիջոց՝ դասերից առաջ

դ) ԼՈՒՍԱԲԱՑ

2) Ձեր կարծիքով քանի տարեկան է Հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունը։

ա) 100

բ) 91

գ) 55

դ) 85

3) Կարո՞ղ եք ասել, ով է Ռադիո Արևիկում վարում <<Հայրիկի դասերը>>, <<Հոպլյա հեքիաթ>>, <<Հաֆ-Մյու>>, և  <<Հիթ 1>> հաղորդումները։

ա) Արմեն Բարսեղյան

բ) Հրանտ Թոխատյան

գ) Քրիստ Մանարյան

դ) Լալա Մնացականյան

Եվ խաղի վերջին հարցը`

4) Ինչպե՞ս է կոչվում ռադիո Արևիկի՝  ամենափոքրերի համար նախատեսված հաղորդումը։

ա) Դդմաշեն

բ) Պինգվինաշեն

գ) Պստիկաշեն

դ) Տնաշեն

Եթե նկատեցիք հարցերից երկուսը վերաբերում էին այն ժամանակաշրջանին, երբ Մանակապատենական խմբագրության հաղորդումները հնչում էին Հանրային ռադիոյի եթերում, երբ մենք չունեինք և գուցե չէինք էլ պատկերացնում, որ օրերից մի օր առանձին ռադիոկայան կունենանք։

Հաղորդման ընթացքում Կարենն ու Լաուրան կպատմեն թե ինչպե՞ս ստացվեց իրենց մուտքը այն ժամանակ դեռ Հանրային ռադիո և ինչպե՞ս արձագանքեցին, երբ իմացան, որ ստեղծվել է առանձին ռադիո։ Մեր նոր գործընկեներն էլ՝ Նարեկը, Սեդան ու Սոնան, ովքեր վերջերս են եկել ռադիո Արևիկ կպատմեն թե ի՞նչ փոխեց ռադիո Արևիկը իրենց կյանքում ու ինչպե՞ս են պատկերացնում մեր ռադիոն տասը տարի անց։

Հիշեցնենք, որ այսօր՝ ռադիո Արևիկը տոնում է իր ծննդյան երկրորդ տարեդարձը և մենք այս թողարկմանը հյուրեր ունենք։ Էլ ինչ ծնունդ առանց հյուրերի։ Արևիկին հյուր է եկել Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը։ Ողջունում ենք անսամբլի ղեկավար Վահե Հայրապետյանին և սաներին՝ Մարիին, Կատրինին, Լիլիային, Էլիզաբեթին և Մարիին։ Բացի ծննդյան օրվա բարեմաղթանքներից նրանք նաև անակնկալ են պատրաստել՝ երգի տեսքով։

Անչափ շնորհակալ ենք սիրելի «արևիկներ»-ին հյուր գալու և գեղեցիկ անակնկալի համար։ Նորից հիշեցնենք, որ այսօր Ռադիո Արևիկի ծննդյան օրն է։ Մենք եթերում ենք 2020 թվականի հունվարի 14-ից ժամը 15-ից։ Եվ հիմա դառնում ենք երկու տարեկան։ Շնորհակալ ենք, սիրելի ունկնդիրներ, որ մեզ հետ եք անցկացնում ձեր օրվա ժամերը։

Մեր սերը փոխադարձ է։

Ցուցադրել ավելի
Back to top button