Լուրեր

1 կմ տրամագծով աստղակերպը հունվարի 18-ին կթռչի Երկրագնդի մոտով

7482 (1994 PC1) աստղակերպը, որի տրամագիծը կազմում Է շուրջ 1,1 կիլոմետր, հունվարի 18-ին կթռչի Երկիր մոլորակի մոտով: Այս մասին հունվարի 13-ին տվյալներ է հրապարակել NASA-ն։

Ամենամոտ հեռավորությունը, որով աստղակերպը կմոտենա Երկրին, կկազմի շուրջ 2 միլիոն կիլոմետր, այն կթռչի ժամում ավելի քան 70 հազար կիլոմետր արագությամբ: Չնայած որ ամենաառավելագույն մոտեցմամբ աստղակերպը կգտնվի այնպիսի հեռավորության վրա, որը մի քանի անգամ գերազանցում Է Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունը, եւ բախման որեւիցե իրական սպառոնալիք չկա, NASA-ի մասնագետները նման տիեզերական օբյեկտները գնահատում են որպես «պոտենցիալ վտանգավոր»:

Ցուցադրել ավելի
Back to top button