Էկոակումբ
Կարմիր գրքի «դեղին ձնծաղիկի» համար 25․000 դրամ տուգանք․ Էկոակումբ
Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը», կամ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Այն կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է և Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ: Այս և անհետացող այլ ծաղկատեսակերի մասին է Բուսաբանական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, դոկտոր–պրոֆեսոր Գոհար Օգանեզովայի զրույցը «էկո ակումբում»։