Հոպլյա՛, հեքիաթ

Հաչել չիմացող շունը. Հոպլյա՛, հեքիաթ

/Ջաննի Ռոդարիի հեքիաթի մոտիվներով/

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ էլ խրխնջալ․․․Նա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր հայտնվել գյուղում։ Եվ իհարկե, հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ, ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ դու երբեք չես հաչում:

– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է․․․

– Այ քեզ տարօրինակ արարած․․․չգիտե՞ս, որ բոլոր շները հաչում են:

– Չէ․․․ինչո՞ւ են հաչում

– Որովհետև նրանք շներ են

– Հմմ՛․․․․հետաքրքիր է․․․բայց ես հաչել չգիտեմ։

– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց մոտերքով անցնող աքաղաղը,- ասա՝ «ծուղ-րու-ղո՜ւ»։

– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չի,- նկատեց շունը:

– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին, նայի՛ր ու կրկնի։

Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «ծուղ-րու-ղո՜ւ»։

Շունը փորձեց կրկնել, բայց ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը վախեցած ցրիվ եկան:

–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար վատ չի։ Դե կրկնի, որ վարժվես։

Շունը սկսեց թաքուն վարժվել։Երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։ Եվ մի անգամ, անտառում, այնքան լավ, զրնգուն ու գեղեցիկ ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն իր ոտքով ինձ այցելության եկավ։ Պետք ա շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button