Հայրիկի դասերը

Լսենք իրար ․․․ Հայրիկի դասերը

Ես նկատի ունեմ խոսքի իրավունքն ընտանիքում։  Երբ ասում եմ ընտանիքում, նկատի չունեմ երկխոսություն միայն հայրիկի ու մայրիկի միջև։ Կարծում եմ․․․ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ որևէ կարևոր հարց քննարկելիս պետք է երեխաներն էլ իրենց խոսքն ասեն։ Իհարկե ամենափոքրերին նկատի չունեմ։ Նկատի ունեմ այն երեխաներին, որոնք արդեն իրենց կարծիքը բարձրաձայնելու գիտակցությունն ունեն, ասելիք ունեն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հենց իրենց և իրենց հետաքրքրություններին։

Ավագներն ամեն ինչին հանգամանալից են մոտենում, դա հասկանալի է։ Բայց, չէ՞ որ հաճախ առաջին հրապուրանքը դառնում է մեծ, իրական սեր որևէ ոլորտի հանդեպ։ Խնդրում եմ չմտածեք, թե խոսքս միայն ապագա մասնագիտության ընտրության մասին է, էդ մասին մենք արդեն խոսել ենք նախկինում։

Բերեմ մի քանի կարճ օրինակ՝ ծնողները վճռել են լքել հայրենիքն ու գնալ ապրել արտասահմանում, իսկ երեխան դեմ է։

Աղջիկ երեխան ուզում է դառնալ դերասանուհի, իսկ հայրը կտրականապես դեմ է։ Էդ պատճառով որոշ աղջիկներ ստիպված դիմում են ռեժիսորական բաժին, թեև երազում են բեմ ելնել կամ նկարահանվել։ Երեխան ունի շատ որոշակի ճաշակ հագուստի հետ կապված, բայց նրան ամեն կերպ հասկացնում են, որ պիտի այլ կերպ հագնվի։ Խոսքը համարձակ հագնվելու մասին չէ, խոսքը հենց ճաշակի ու նախապատվությունների մասին է։ Երեխան ուզում է, որ վերանորոգման ժամանակ, իրեն հատկացված սենյակը ձևավորվի իր ցանկությամբ, բայց մեծերը պնդում են, որ էդպես ճիշտ ու ռացիոնալ չի։

Օրինակները բազում են ․․․

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button