Հարժիս գյուղը գտնվում է Սյունիքի մարզում: Շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով՝ Հալիձորի թափա, Մեծ թափա, Շինուհայրի թափա, Խութիսի թափա և այլն: Հարժիսը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Դրա մասին են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող քարայրերը, դամբարադաշտերը, հնագույն եկեղեցիները, ամրոցը: Գյուղն ունի Սուրբ Մինաս անունով եկեղեցի, որտեղ 100 տարի պատարագ չի մատուցվել և միայն 2021 թվականին` Սուրբ Բարդուղիմեոսի ծննդյան օրը եկեղեցում պատարագ է մատուցվել: Հարժիսում Գյուղացիների ամենասիրելի վայրը անտառն է, որը կոչվում է Պատոյի բաղ:
մեկ րոպեից էլ քիչ