Զարթուցիչ

Այսօր կրթության միջազգային օրն է. Զարթուցիչ

Հունվարի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված Կրթության միջազգային օրն է, որը նշվում է 2019 թվականից։ Ամեն տարի՝ այս օրը ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները կրթության որակը բարձրացնելու,նոր լուծումներ գտնելու և մարդկանց կրթության իրավունքը չխախտելու վերաբերյալ քննարկումներ են կազմակերպում: ‹‹Հասարակության լիարժեք անդամ դառնալու և կայուն զարգացմանը մասնակից լինելու համար կրթությունն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոց է››,- նշված է օրվա հռչակագրում»։ Կրթության օրը նշվում է նաև Հայաստանում։

Գուցե զարմանաք, բայց այսօր, նաև, էսկիմոյի միջազգային օրն է։ Թեև, այն պաշտոնապես ճանաչված չէ, բայց էսկիմոյի սիրահարների համար հաճելի օր է։ Երևի կմտածեք, թե ում մտքով է անցել այսպիսի տոն ստեղծել։ Պարզվում է, տարիներ առաջ, 1922 թվականի հունվարի 24-ին, ԱՄՆ-ի Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը պաշտոնապես արտոնագրել է իր ստեղծած էսկիմոն և այդ օրվանից պաղպաղակի սիրահարների համար հունվարի 24-ը դարձել է սպասված օր։ Իսկ դուք սիրու՞մ եք էսկիմո։

Զարթուցիչի պատանի թղթակից Նատալին օրեր առաջ այցելել է Խամաճիկների պետական թատրոն, դիտել է «Գտնված երազ» ներկայացումը, որից հետո իր խոհերն ու տպավորությունները որոշել է նաև մեզ պատմել։

‹‹Ես շատ եմ սիրում թատրոն գնալ և շաբաթը մեկ անգամ, որևէ ներկայացում, անպայման դիտում եմ։ Իսկ երբ դիտեցի «Գտնված երազ» -ը՝ երկար մտածեցի ու եզրակացրի, որ լավ փնտրելու և ուրիշի երազների նկատմամբ անտարբեր չլինել դեպքում, կարելի է գտնել նույնիսկ ամենախորը թաքնված, կորած երազը։ Անգամ ամենաանհավանական ու անհասանելիի թվացող նպատակներին կարելի է հասնել, եթե անտրտունջ աշխատենք, չհուսահատվենք ու չհրաժարվենք մեր նպատակներից, եթե անգամ ճանապարհին դժվարություններ լինեն։ Ներկայացումից հետո, ես որոշեցի ամեն օր ավելացնել գիտելիքներս ու ամեն օր՝ երեկվանից ավելի շատ բան իմանալ։ Իսկ դուք ի՞նչ եք անում, ձեր երազանքներին, նպատակներին հասնելու համար››։

Ցուցադրել ավելի
Back to top button