Լուրեր

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին

Հայաստանի հանրային ռադիոն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ նշում է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը:

Հոբելյանական երեկոն տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հոբելյանական համերգին հանդես կգան մաեստրոյի ընկերներն ու աշակերտները, կատարողական արվեստի վարպետներ և կոլեկտիվներ: Ելույթ կունենան Արթուր Իսպիրյանը, Գևորգ Չաքմանյանը, Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ ՊՆ երգի և պարի անսամբլի երգչախումբը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական երգչախումբը, Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը, Համլետ Գևորգյանը, Հովհաննես Շահբազյանը, Մարտին Վարդազարյանը, Նունե Եսայանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռիմա Սարիբեկյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Վարդան Բադալյանը և, իհարկե, հոբելյարը՝ մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը:

Բեմադրության ռեժիսորն Արամ Սուքիասյանն է:

Ցուցադրել ավելի
Back to top button