NFT — Չփոխարինվող թվային տարր․ Ռադիոլաբ
«Նյան կատվի շարժապատկերը՝ գիֆը, որպես NFT վաճառվել է 600.000 դոլարով, նկարիչ Մայք Վինքելմանի թվային նկարն էլ՝ ռեկորդային 69 մլն դոլարով» — նախադասություններ, որոնց հավանաբար վերջին շրջանում հանդիպել եք համացանցում: iNexxus մարքեթինգի և նորարարական թվային լուծումների ընկերության անձնակազմի ղեկավար Սերգեյ Գասպարյանի օգնությամբ, պարզենք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում:
Հեղինակային ու սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից, փաստորեն, NFT-ն հիանալի գործիք է: Դուք կարող եք գնել, օրինակ, որևէ լուսանկար ու համոզված լինել, որ այն հենց օրիգինալն է և ոչ կեղծածը: Nike ընկերությունը թողարկել է մարզակոշիկներ, որոնք գնելով դուք ստանում եք թվային էլեմենտ կամ միավոր, ինչն էլ հավաստում է կոշիկի բրենդի իրական լինելն ու որ այն հենց ձեզ է պատկանում: Տվյալները պահպանվում են Էթերիումի բլոքչեյն համակարգում:
Չփոխարինվող թվային տարրը, որպես այդպիսին նոր չէ: Դեռևս 2017 թվականին CryptoKitties համակարգչային խաղում հնարավոր էր ստեղծել ու վաճառել յուրօրինակ NFT կատուների: Սերգեյ Գասպարյանը նշում է, որ NFT-ն ստեղծարար ու նորարարական մտածելակերպով մարդկանց հնարավորություն է տալիս ավելի լայն մասշտաբով ներկայացնել իրենց աշխատանքը կամ արտադրանքը: Երաժիշտները կարող են երգի նախապես պլանավորված թողարկումից առաջ, սահմանափակ քանակով ու որոշակի արժեքով, NFT տարբերակներ թողարկել։ Ձեռք բերողը այն կլսի ենթադրենք մյուսներից շուտ, կամ կլսի երգի մի տարբերակ, որը երբեք որևէ այլ տեղում չի հնչելու:

NFT կարող ենք ստեղծել բոլորս, տեխնիկական գործընթացը բարդ չէ, դրա համար առանձին ստարտափներ կան՝ իրենց գործարկված հարթակներով:
Ապագայի, հնարավոր հեռանկարների մասին մեկնաբանությամբ էլ Սերգեյ Գասպարյանի հետ կամփոփենք NFT-ի մասին զրույցը: Հուսով եմ, լսելով այս հաղորդումը շատ հարցերի պատասխաններ կստանաք ու ավելի լավ պատկերացում կկազմեք թեմայից: