Լուրեր
Պատմության մեջ ամենաերկար ապրած կրիան՝ Ջոնաթանը

Գիտե՞ք, թե որտեղ է ապրում աշխարհի ամենածեր կրիան։ Նրան կարելի տեսնել աֆրիկայի ափերի մոտ՝ Սուրբ Հեղինե կղզու տարածքում։ Ջոնաթան անունով կրիան այս տարի դառնում է 190 տարեկան, պատկերացնու՞մ եք։ Ըստ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի, նա պատմության մեջ ամենաերկար ապրած կրիան է, որն այս պահին դեռ դանդաղ շրջում է իր տանը, ամենևին գլխի չընկնելով, որ ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենատարեց արու գորիլան՝ Օզզին։ Նա 61 տարեկան էր: 350 ֆունտ կշռող արևմտյան հարթավայրային գորիլայի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: