Զարթուցիչ

Ջրծաղիկի ախտանիշներն ու բուժման ընթացքը. Զարթուցիչ

Ամեն տարի՝ փետրվարի 2-ին, ԱՄՆ-ում և Կանադայում նշում են ‹‹Արջամկան օրը››։ Տոնը ժողովրդական է ու ավանդույթի համաձայն՝ մասակիցները հավաքվում են արջամկան բնի մոտ և hետևում կենդանու վարքին։  Ըստ լեգենդի, եթե օրն ամպամած է լինում  և արջամուկը չի տեսնում իր ստվերն ու հանգիստ դուրս է գալիս բնից, նշանակում է գարունը  չի ուշանա։ Իսկ, եթե արևոտ օր է լինում  և  արջամուկն իր ստվերից   վախենալով նորից հետ է գնում բույն՝ ձմեռը կերկարի։ Այդպիսի ֆիլմ էլ կա ‹‹Արջամկան օրը››, երբ օդերևութաբան Ֆիլը մեկնում է  Փենսիլվանիա՝ մեկնաբանելու Արջամկան օրվան նվիրված միջացառումն ու հանկարծ նրա կյանքում սկսում են տարօրինակ երևույթներ տեղի ունենալ։ Լավ ֆիլմ է, եթե ժամանակ  գտնեք՝ դիտեք:

Այսօր ‹‹ Առողջության այբուբեն ›› էջում խոսելու ենք  երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկի` ջրծաղիկի մասին:  Կծանոթանանք հիվանդության ախտանիշներին  և իհարկե   բուժման ընթացքին։ Մեր րուցակիցը  Սարի-Թաղ պոլիկլինիկայի թերապևտ, «Զարթուցիչ»-ի խորհրդատու՝ Արմինե Ամիրյանն է:  

Հատկապես դասերի ժամանակ, բավական է դասարանում մեկը վարակվի ջրծաղիկով,  և ամբողջ դասարանը խուճապահար է լինում:  Հաղորդման ընթացքում կարզենք,  թե իրականում ե՞րբ պետք է զգուշանալ ջրծաղիկ հիվանդությունից, և ինչքա՞ն ժամանակ պետք է պահպանել բժշկական լեզվով ասած  կարանտինը: Բժշկուհին նշում է, որ հիվանդության ժամանակ  կարևոր է նաև սննդակարգի պահպանումը։ Հարկավոր է օգտագործել կաթնային և բուսական մթերք և առատ հեղուկներ։  

Ջրծաղիկ հիվանդությամբ առավել հաճախ վարակվում են հենց այս սեզոնին: Ուրեմն եկեք հիշենք բժշկուհու խորհուրդներն ու զգուշանանք։  

Ցուցադրել ավելի
Back to top button