Լուրեր
Երևանը 10 նոր տրոլեյբուս կունենա

Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել էլեկտրատրանսպորտին: Նշվել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: