Այսօր կխոսենք մի նոր ծրագրի մասին, որն աշխատելով արհեստական բանականությամբ՝ կռահում, զգում է ձեր տրամադրությունն ու դրան համապատասխան երգ առաջարկում լսել:
Նազելի Տեր-Պետրոսյանը, նախորդ ամառ, Թումոյում մասնակցում էր մի աշխատարանի, որի նպատակը երաժշտության ու արհեստական բանականության համադրումն էր: Դասընթացի ավարտից հետո սովորողները 3 օր ժամանակ ունեին այդ թեմայով որևէ ծրագիր ստեղծելու ու ներկայացնելու համար:
«Երաժշտական թերապիա՝ արհեստական բանականության հետ» ծրագիրը տեսախցիկի միջոցով ճանաչում է ձեր դեմքի միմիկաները, հասկանում ուրախ եք, թե տխուր ու տրամադրությանը համապատասխան երաժշտություն է միացնում:
Առայժմ պատրաստ է ծրագրի պրոտոտիպը, բայց Նազելիի խոսքով, մտքերն ու գաղափարները շատ են. դրանք զարգացման ու կատարելագործման փուլում են: Ձեր տրամադրությանը համապատասխան երգ ընտրող արհեստական բանականությունն աշխատում է կայքէջով, չնայած երիտասարդ ստարտափերը նշում է, որ հետագայում չի բացառում նաև սմարթֆոնների համար նախատեսված հավելածի ներդրումը:
Վերջում Նազելին փոքրիկ խորհրդով է կիսվում կամ ավելի ճիշտ՝ ոգեշնչում է հասակակիցներին: