Սովորում ենք սովորել
Ու՞ր է գնում աշխարհը և ինչպիսի՞ սովորող է պետք ապագայում
«Կան այսպիսի մոտեցումներ, թե 21-րդ դարի սովորողն ինչպե՞ս պիտի լինի։ Օրինակ 5 տարին մեկ տնտեսության համշխարհային ֆորումում իրականացվում են հզոր ուսումնասիրություններ, որոնք ձևավորում են 5-10 հմտություններ և որոնք 5 տարին մեկ սկսում են փոխել իրենց կարևորությունը։ Օրինակ 2015-ի և 2020-ի համեմատությամբ, որոշ հմտություններ ու կարողություններ իջնում են երրորդ տեղ, որոշները բարձրանում են առաջին տեղ։ Աշխարհը փոփոխվում է և կարևոր է, որ մենք հասկանանք ապագայի տեսանկյունից ինչպիսի՞ հմտություններ, կարողություններ են դառնում էլ ավելի ակտուալ», — նշում է կրթության փորձագետ Զոհրաբ Գևորգյանը։