Ռադիոլաբ

Լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար սարք՝ վանաձորցի ստարտափերներից

«Tiny», այսպես է կոչվում այն ստարտափը, որն ամիսներ առաջ հիմնադրել են մի խումբ վանաձորցի երիտասարդներ: Նրանք արհեստական բանականության օգտագործմամբ՝ խելացի սարքերի նախագծմամբ ու ծրագրավորմամբ են զբաղվում: Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի ծրագրավորման դասախոս ու Tiny ընկերության հիմնադիր Արփինե Սարգսյանի խոսքով, համախմբվել են հենց իրենց առաջին նախագծի գաղափարի շուրջ:

«Tiny» նշանակում է փոքրիկ: Ստարտափերների խոսքով փոքրիկ է իրենց թիմն ու կազմավորման ժամանակահատվածը, բայց ոչ ապագային վերաբերող ծրագրերը ։ Իսկ առաջին նախագիծը՝ «Gestures.ai»-ն է, որը կարելի է ասել թարգմանչի դեր է խաղում լսողական խնդիրներ ունեցող անձանց ու ժեստերի լեզվին չտիրապետողների համար։ Սարքն իսկապես շատ օգտակար կլինի խուլ մարդկանց համար, ինչպես նաև կնպաստի ժեստերի լեզվին չտիրապետող մարդկանց հետ հեշտ հաղորդակցմանը:

«Tiny» ստարտափի անդամները հատկապես կարևորում են մարզում ակտիվ գործունեություն ծավալելը: Թիմն ամեն օր աշխատում է նախագծի վրա, տեսնում է նաև մեծ հեռանկարներ ընկերության հետագա գործունեության հետ կապված:

Ռադիոլաբում զրուցում ենք ստարտափերներ՝ Արփինե Սարգսյանի, Անի Ջանվելյանի և Դավիթ Մելքոնյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button