Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Հայաստանում տոնը նշվում է 2005 թվականից և դա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ մեծարելու և գնահատելու մեր մայրենի լեզուն։ Զարթուցիչի թղթակից Լաուրան նույնպես միացել է օրվա խորհրդին և հետաքրքիր զրույց է ձայնագրել Երևանի համար 167 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդիթեր Մելքոնյանի հետ։
Ի դեպ փետրվարի 21-ին իրենց մասնագիտական տոնն են նշում նաև էքսկուսարավարները։ Շնորհավորում ենք նաև նրանց և շնորհակալություն հայտնում մեր ճամփորդությունները հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար։