Պստիկաշեն
Ու՞մ են պետք հոմանիշները. Պստիկաշեն
Մինչև պարզելը, թե ում են պետք հոմանիշները, Նատալիի, Ժաննայի և Լուսինեի հետ նախ պարզելու ենք, թե ինչ է նշանակում բարի լինել և թե արդյո՞ք բարի մարդիկ են իրենք՝ իրենց կարծիքով։
«Ես մեկ–մեկ բարի եմ, մեկ–մեկ՝ ոչ»,–ասում է Ժաննան։
«Ես վստահ չեմ կարող ասել, որ բարի եմ»,–ասում է Լուսինեն։
«Մեծամիտ թող չհնչի, բայց ես կարծում եմ, որ բարի եմ»,–ասում է Նատալին։
Դե, իսկ ինքնավերլուծության այս փորձից հետո կսկսենք պարզել, թե ում են պետք հոմանիշները։ Եվ կպարզվի, որ․․․