Ֆինանսական գրագիտություն

Հետևե՛ք Ձեր ֆինանսական առողջությանը

Բոլոր ժամանակներում, իսկ 2019-ից՝ հատկապես, մարդկանց առաջին ու հիմնական մաղթանքը «առողջ եղիր»-ն է։ Առողջությունը, սակայն, լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ֆինանսական։

Հայաստանի Ֆինանսների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը հորդորում է հատուկ ուշադրություն դարձնել առողջ ֆինանսական կենսակերպ վարելուն․ «Մենք պետք է հայտնաբերենք այն բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնք ժամանակին նկատելով կարող ենք առողջ պահել մեր կյանքի ֆինանսական բաղադրիչը»։

Ի՞նչ է նշանակում ֆինանսական առողջություն և ինչպե՞ս պետք է հետևել դրան, Ինչպե՞ս և ինչի՞ համար կատարել ֆինանսական «ներարկումներ», որո՞նք են այն փոքր քայլերը, որոնք կատարելով չենք թողնի, որ «դանակը ոսկորին հասնի»։

  • Ինչու՞ պետք է մարդիկ, ընտանիքները, բիզնեսներն ու պետությունները հետևեն իրենց ֆինանսական առողջությունը /լսեք 2։14 րոպեից/
  • Ընտանիքի հիմնավորված ծախսերը՝ առողջության գրավական։ Ֆինանսական հոսքերը պետք է լինեն ընտանիքի համար կանխատեսելի /լսեք 3:17 րոպեից/
  • «Հետ գցած փող»-ը, «նեղ օրվա փող»-ը՝ ֆինանսական առաջին բուժօգնություն․ անկախ եկամտի չափից՝ դրա 10-15%-ը խնայե՛ք  /լսեք 4։48 րոպեից/
  • «Մեր երկրների նման երկրներն ունեն խնդիրներ, որոնք լուծելու համար ֆինանսական ներարկումների կարիք է զգացվում» /լսեք 6։24 րոպեից/
  • Ինչպե՞ս վարվի բիզնեսն առողջ մնալու համար /լսեք 8։02 րոպեից/
  • Որո՞նք են այն ախտանշանները, որոնք կհուշեն, որ մեր ֆինանսական առողջություն վտանգված է /լսեք 9։40 րոպեից/
Ցուցադրել ավելի
Back to top button