Զարթուցիչ

3 հաղթանակ, որ ճանաչում բերեց հայաստանցի դպրոցականներին. Զարթուցիչ

Մեկը մյուսի հետևից համացանցում սկսել են հայտնվել ուրախալի լուրեր, որոնց հետ ցանկանում ենք ծանոթացնել նաև ձեզ։ Հիշում եք չէ՞ «Զարթուցիչին» հյուրընկալել էինք «ԱՅԲ» դպրոցի պատանի բնասերներին, ովքեր լուրջ ներդրումներ են կատարել բնապահպանության գործում։ Եվ ահա, արդյունքը սպասել չտվեց՝ «The Earth Prize» միջազգային բնապահպանական մրցույթում մեր երկիրը ներկայացնող աշակերտների թիմը անցավ մրցույթի եզրափակիչ փուլ՝ ընդգրկվելով դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում։ Հայաստանը մրցույթին ներկայացնում են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը բժշկական դիմակների վերամշակման «Rene’Mask» նախագծով, գիտական ղեկավար՝ «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբարձումյանը։

Եվս մի լավ լուր՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը Կանադայում կայացած EURO-ELITE INTERNATIONAL MUSIC COMPETITION մրցույթում արժանացել է Platinum Award/Grand Prix մրցանակին։

Ցուցադրել ավելի
Back to top button