Նախորդ շաբաթ Զարթուցիչում մենք հյուրընկալել էինք ընկերուհիներ Էմիլիին և Էլինային։ Եթե հիշում եք նրանք ձեռագործ զարդեր էին պատարստում և վաճառում։ Այսօր նոր հերոս ունենք՝ Անին։ Նա տասը տարեկան է և արդեն մեկ տարի է տիկնիկներ է գործում և իր փոքրիկ բիզնեսն ունի։
Նկարել ու կարդալ սիրող Անին մի օր որոշեց տիկնիկներ պատրաստել։ Վերցրեց թելեր, հելուն ու գործի անցավ։ Մի քանի խաղալիք գործելուց հետո Անին և մայրիկը որոշեցին փոքրիկ բիզնես ունենալ։ Անին իր սենյակը փոքրիկ արվեստանոցի է վերածել և այնտեղ է աշխատում։ Նրա տիկնիկները պատվիրել են նաև արտերկրից։
Կպարզենք նաև, թե ինչ է անում Անին իր աշխատած գումարով։
Ի դեպ տինիկագործությունը Անիի միակ հետաքրքրությունր չէ։ Նա հաճախում է նաև ռոբոտաշինության խմբակ։ Կարողանում է խաղեր ստեղծել։ Որոշել է ապագայում ինժեներ դառնալ, բայց ասում է, որ տիկնիկագործությունը չի թողնի։ Մտածում է մի օր մեծ ֆաբրիկա ունենալու մասին։ Հաջողություն ենք մաղթում վանաձորցի Անիին։