Մեր նոր ընկերուհին Մարի Նազարյանն է։ Մարիի հետ զրույցը լսելուց հետո, վստահ եմ, դուք էլ Նարեի հետ համաձայն կլինեք, որ Մարին հետաքրքիր, շատ խելացի և ընկերասեր աղջիկ է։ Հա՜, մեկ էլ՝ Մարին ձեզ բազմապատկման ու բաժանման գաղտնիքներից մեկն է հայտնելու։ Եթե դժվարանում եք բազմապատկում-բաժանումից, լսեք Մարիի բացահայտած գաղտնիքը։
Դե, իսկ այս ծանոթությունից հետո Մարիի և Նարեի հետ հանելուկախաղ ենք խաղալու․ մի քիչ՝ անսովոր հանելուկախաղ։
-Ի՞նչն է անսովոր,-հարցնում եք։
-Լսեք և կիմանաք,-պատասխանում ենք։