Ձմեռային օլիմպիական խաղերն ու Պիեռ դը Կուբերտենը

Փետրվարի 20–ին Պեկինում ավարտվեցին 24–րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։ Շատերս հետևել ենք դրանց սկզբից մինչև վերջ, մյուսները՝ միայն սիրելի մարզաձևերի մրցումներին։ Իսկ գիտե՞ք, որ Ձմեռային օլիմպիական խաղերը շատ ավելի ուշ են հայտնվել, քան ամառայինները, և որ Օլիմպիական խաղերի պատմությունն ընդհանրապես շատ բանով պարտական է նշանավոր մի ֆրանսիացու՝ Պիեռ դը Կուբերտենին։
Պիեռ դը Կուբերտենը, որը մանկավարժ էր ու շատ սպորտը համարում էր կրթության կարևոր բաղադրիչ, առաջինն էր, ով առաջարկեց վերածնել հին հունական Օլիմպիական խաղեր անցկացնելու ավանդույթը, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ զբաղվի սպորտով։
Առաջին օլիմպիադայի ծրագրում, որն անցկացվեց 1894 թվականին Աթենքում, ընդամենը 9 մարզաձև էր ընդգրկված՝ թեթև ատլետիկա, մարմնամարզություն, ծանրամարտ, ձեռնամարտ, հրաձգություն, թենիս, սուսերամարտ, լող, հեծանվավազք։
Աստիճանաբար օլիմպիական մարզաձևերի ցանկն սկսեց ընդլայնվել։ Բայց կային նաև մարզաձևեր, որոնցով ամռանը մրցել հնարավոր չէր։ Եթե չկա ձյուն ու սառույց, ոնց կարելի է մրցել, ասենք, դահուկավազքի, ձևավոր չմշկասահքի մարզաձևերում։

Ահա թե ինչու 1908 թվականին Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ արհեստական սառույցով սահադաշտ ստեղծեցին, որի վրա մրցեցին միայն գեղասահորդները։ Բայց սա, իհարկե, ձմեռային օլիմպիադա չէր։
Առաջին Ձմեռային առաջին օլիմպիական խաղերի հիմնադրման տարեթիվ է համարվում է 1924 թվականը, երբ 8–րդ օլիմպիական խաղերի կապակցությամբ ֆրանսիական Շամոնի քաղաքում կառուցեցին արհեստական տրամպլին, սահնակավազքի մայրուղի և սահադաշտ և անցկացվեց մեկշաբաթյա մրցում 9 ձմեռային մարզաձևերով։ Այնքան մեծ էր հետաքրքրությունն այս մեկշաբաթյա մրցումներ հանդեպ, որ շուտով սա հենց առաջին ձմեռային օլիմպիադա էլ անվանվեց։
Ձմեռային օլիմպիական խաղերն սկսեցին անցկացվել նույն տարում, ինչ և ամառայինը, բայց 1994 թվականից սկսած կարգը փոխվեց, և դրանք անցկացվում են ամառայինից երկու տարի անց։