Լուրեր
Երևանի Կինոյի տան 510 տեղանոց մեծ դահլիճը համալրվում է նոր տեխնիկայով

Երևանի Կինոյի տան 510 տեղանոց մեծ դահլիճը համալրվում է նոր սարքավորումներով և տեխնիկայով։
«Երևանի Կինոյի տան 510 տեղանոց մեծ դահլիճը (շուտով` նաև մյուսները) արդեն համալրվում է նոր էկրանով, բարձրակարգ DCP պրոյեկցիայով, JBL 5.1 բարձրորակ ձայնային դոլբի համակարգով, որոնց գործարկման համար Երևան են ժամանել գերմանացի մասնագետներ: Նրանք ապահովում են նաև Բեռլինի կինոթատրոնների ցուցադրությունների որակը»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ շուրջ մեկ տարի տևած նախագիծը, Հայաստանի կինոգործիչների միության հետ համատեղ, շնորհիվ GIZ Armenia և Geothe Center Yerevan կազմակերպությունների՝ իրականացրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը: