Զարթուցիչ
Ի՞նչ թեյ էր սիրում խմել Մարտիրոս Սարյանը. Զարթուցիչ
Փետրվարի 28-ը հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է։ ‹‹Զարթուցիչ››-ի պատանի թղթակիցներ Սեդան և Զավենը այցելել են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան և հետաքրքիր զրույց են ձայնագրել։
Նշենք, որ թանգարանը գտնվում է Երևանի Սարյան փողոցի 3 հասցեում։ Այստեղ նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-ից 1972 թվականները։ Թանգարանում են գտնվում նրա ստեղծագործությունները, լուսանկարները, ձեռագրերն ու նամակները, ինչպես նաև անձնական իրերը։ Դրանց մասին պատմում է թանգարանի էքսկուրսավար, կրթական ծրագրերի պատասխանատու Ռիմա Գալստյանը։

