Զարթուցիչ

Դարձիր ՄԱԹԵՄարդ և կհաղթահարես շատ խնդիրներ. Զարթուցիչ

Եթե սիրում եք մաթեմատիկա առարկան, և եթե նույնիսկ անտարբեր եք այդ առարկայի նկատմամբ իմացեք, որ մարտի 14-ը Մաթեմատիկայի միջազգային օրն է, որն այս տարի կնշվի ‹‹Մաթեմատիկան միավորում է›› խորագրի ներքո։ Այս տարի Հայաստանը նույնպես միանում է շատ երկրներում նշվող մաթեմատիկայի օրվան։ Եվ այդ կապակցությամբ Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև ԿԳՄՍ-ն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները կազմակերպել են «ՄԱԹԵՄարդ» արշավը, որը պատանիների և երիտասարդների շրջանում՝ հատկապես աղջիկների՝ կնպաստի STEAM-ի՝ այսինքն գիտական, տեխնոլագիական, ինժեներական և մաթեմատիկական, կրթության նկատմամբ հետաքրքրվածությանը։

Այդ մասին մեր հյուրսարահում խոսել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով պատասխանատու Նվարդ Մանասյանի և ծրագրի մասնակիցներից` Նատալի Մարղարյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button