Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը կարծում էր, որ փողը օգուտով ծախսելն ավելի դժվար է, քան այն վաստակելը։ Մարդը սկզբում ձեռք է բերում գումար, հետո դրա հետ վարվում տարբեր կերպ՝ կուտակում, ծասխում, երբեմն էլ՝ պարզապես վատնում։
Հայաստանի Ֆինանսների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանն այս անգամ պատմել է՝ ինչպես կարող է մարդը/ ընտանիքը համակարգել իր ծախսերը, որպեսզի արդյունքում օգուտը վնասից շատ լինի։ Պարզվում է՝ լուծումն այնքան էլ առեղծվածային չէ․ պետք է պլանավորել։ Մասնագետի կարծիքով պլանավորումը, խնայողաբար ծախսելը հնարավոր է ֆինանսական տարբեր՝ շատ մեծից շատ փոքր եկամուտ ունեցող մարդկանց դեպքում։
«Ֆինանսական գրագիտություն» հաղորդումն այսօր ֆինանսաները գրագետ ծախսելու մասին է: