Գարնանը յուրաքանչյուրիս մեջ արթնանում է փոքրիկ ու նուրբ մի մարդ, որն արևի ջերմ շողերի, գեղեցիկ ծաղիկների, անկեղծ ժպիտի ու գրկախառնությունների կարիք ունի։ Գարունն իսկապես նոր գույներով է լցնում մեր կյանքն ու անկախ քեզնից փնտրում ես բարին ու գեղեցիկը․․․ Ի դեպ, վաղը Մարտի 8-ն է։ Արդեն մտածե՞լ եք, թե ինչ անակնկալ եք մատուցելու մայրիկին։ Իսկ ուզու՞մ եք, ձեր ձեռքով գեղեցիկ բացիկ պատրաստել։ Այդ հարցում մեզ կօգնի նկարիչ- դիզայներ Թագուհի Ստեփանյանը։
Հաղորդման երկրորդ հատվածում կծանոթանանք Գոռի հետ։ Նա ցանկություն է հայտնել գալ ու ծանոթանալ ռադիոյի աշխատանքներին, իսկ հաջողելու դեպքում՝ նաև մասնակցել ձայնագրություններին։