Այսօր Լաուրան ձեզ պատմելու է հայկական մշակույթի ամենագեղեցիկ և խորհրդանշական սիմվոլներից մեկի՝ հայոց ծիսական տիկնիկների մասին: Զրույցի ընթացքում կիմանաք, թե ինչ ծիսական տիկնիկներ մենք ունենք և ինչ խորհուրդ ունեն նրանք։ Զրուցակիցը Երևանի Խաչիկ Սամուելյանի անվան համար 47 միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Լիանա Ասատրյանն է։
Հայկական ծիսակատարությունների ժամանակ մարդիկ պատրաստել են ինչպես մարդակերպ, այնպես էլ կենդանակերպ տիկնիկներ։ Խոսելու ենք նաև հայտնի ծիսական տիկնիկներ Ուտիս տատի և Պաս պապի՝ այլ կերպ ասած Ակլատիզի մասին։
Հայերը պատրաստել են նաև տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ: Ամենահայտնին՝ Նուրի տիկնիկն էր:
Եթե մի օր որոշեք ծիսական տիկնիկներ պատրաստել, լսե՛ք մեր զրույցն ու կիմանաք, թե ինչից պետք է սկսեք և ինչ նյութեր պետք է օգտագործեք։
Հայկական ծիսական տիկնիկները մեր մշակույթի ամենագեղեցիկ արժեքներից են: Ծիսական տիկնիկներն ապրում են այնքան, որքան որ մենք ենք իրենց ապրեցնում, տոնում և իհարկե հիշում նրանց մասին։