Ծանոթացե՛ք․ մեր նոր ընկերուհին Գոհարն է։ Դպրոցում մեծ սիրով սովորում է մայրենի, անգլերեն և ռուսաց լեզուները։ Մաթեմատիկան էլ է սիրում, բայց․․․ «Գնալով խնդիրներն ու վարժությունները դժվարանում են, ու դրանցից այդքան էլ գլուխ չեմ հանում»,-ասում է։ Սիրում է երգել, պարել, նկարել։ Առաջին նկարն ինքնանկարի փորձ է եղել։
-Այդքան էլ նման չէի ինքս ինձ, բայց հետո էլի փորձեցի, ստացվեց,-ասում է։
Կարդալ սիրում է, խաղալ սիրում է, ուզում է շուտ մեծանալ, որովհետև․․․Կիմանաք, երբ լսեք ողջ զրույցը։
Իսկ հաղորդման վերջում շատ հավես մի խաղ ենք խաղալու․․․Ասացվածքներ ենք ամբողջացնելու և պարզելու ենք, թե կռվի մեջ ի՞նչ չեն բաժանում, թե ագռավի ճուտն իր մոր համար ինչպիսի՞ն է, թե ինչ կլինի, եթե սուտ ասողի տունը կռիվ ընկնի․․․Միացեք մեր խաղին․․․