ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը Մ. Սարյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանների և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ մարտի 13-ին՝ ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում կբացի մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսին կներկայացվեն ցուցանմուշներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից։
Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի թեմայով Սարյանի գրաֆիկական աշխատանքները: Կցուցադրվի Եղիշե Չարենցի մասին պատմող ֆիլմ:
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը: