Մեկնարկ

Գույներով կոտրել շղթաները . Մեկնարկ

Մեր հյուրը նեյրոգրաֆիկայի մասնագետ Աննա Թովմասյանն է։ Նա առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս է․ ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Մագիստրոսական կրթություն ստացել է Եվրոպական ակադեմիայի տնտեսագիտության բաժնում, Դիջիթեք ցուցահանդեսի առաջին տնօրենն է եղել, աշխատել է ԱՏՁՄ-ում, հանգամանքների բերումով տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ, դարձյալ հանգամանքների բերումով, հայտնաբերել է նեյրոգրաֆիկան։ 11 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան և աշխատում է որպես նեյրոգրաֆիկայի մասնագետ։

Ա․Թովմասյան — «Երևի պետք է մի փոքր նախ խոսեմ ուղեղի աշխատանքի մասին, որ հասկանանք, թե նեյրոգրաֆիկան ինչ է իրենից ներկայացնում։ Ընդհանրապես մեր բոլոր գործողությունները, մեր ռեակցիաները թելադրվում են  մեր նեյրոնային կոնտուրի կողմից։ Այսինքն՝ ամեն մի առարկայի, երևույթի շուրջ մենք ունենք մեր գլխում ձևավորված նեյրոնային շղթա, որն ակտիվանում է տվյալ երևույթի հետ առնչվելիս։ Շատ լավ է, եթե այդ փորձը պոզիտիվ է լինում, և այդ պոզիտիվ փորձի շնորհիվ կարողանում ենք հասնել մեր երազանքներին, բայց շատ ավելի հաճախ լինում է, որ մեզ մոտ ձևավորված է լինում նեգատիվ ինչ-որ փորձ։ Օրինակ, մայրը փոքր ժամանակ երեխային անընդհատ ասում է․ «Արագ մի՛ վազիր, կընկնես»։ Ինչի՞ է դա հանգեցնում։ Երեխայի ուղեղի մեջ ձևավորվում է այդ նեյրոնային շղթան՝ արագ վազքը հավասար է ընկնելուն։ Ժամանակի հետ շղթան նաև հաստանում է։ Եվ եթե նույնիսկ այդ երեխան ունենա ֆիզիկական ամենալավ տվյալները լավ վազորդ դառնալու համար, այդ շղթան, քանի որ արդեն ձևավորվել է որպես նեգատիվ փորձ, թույլ չի տալիս երեխային դրսևորվել իր ողջ ներուժով։

Օրինակ, եթե գնաք Շրի Լանկա, կտեսնեք, որ հսկայական փղերը բարակ թելով կապված են ծառին և նույնիսկ չեն փորձում փախչել։ Եթե մի քիչ ուժեղ քաշեն թելը, իրենց համար խնդիր չէ այն պոկելը, բայց մտքներով էլ չի անցնում դա փորձել։ Ինչու՞։ Բանն այն է, որ փոքր ժամանակ նրանք հաստ շղթայով կապված են լինում ծառին, քաշում են մի 10 անգամ, չի ստացվում ազատվել, գլխում ձևավորվում է նեյրոնային շղթան, որ ոտքը քաշելով փախչել հնարավոր չէ, ու այդ փղերին արդեն հնարավոր է լինում պահել ստրկության մեջ բարակ թոկով կապելով։ Այսպիսի շատ փորձ կա կուտակված։ Ի՞նչ է անում նեյրոգրաֆիկան։ Նեյրոգրաֆիկան թույլ է տալիս նկարչության միջոցով՝ հատուկ տեսակի՛ նկարչության միջոցով, կոտրել բոլոր այն նեյրոնային շղթաները, որոնք ձեզ թույլ չեն տալիս հասնել նպատակին, ձեր ցանկությանը․ է՛ն բոլոր սահմանափակող դրույթները, որոնք ձեր մեջ դրվում են թե՛ հասարակության կողմից, թե՛ ծնողների կողմից, որոնք ձեզ հետագայում թույլ չեն տալիս հասնել հաջողությունների։ Սա նաև աշխատում է կոլեկտիվ ենթագիտակցության մակարդակով․․․  »։

                    Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button