Զարթուցիչ
Մեր հյուրը «Multart+ Animation Studio»-ն է․ Զարթուցիչ
«Multart+» անիմացիոն ստուդիայում մեր տարեկիցները սովորում են շունչ ու կյանք տալ սովորական պատկերներին, նկարահանել փոքրիկ մուլտֆիլմեր: Ստուդիան ոչ միայն արտադրել է մուլտֆիլմեր, կարճ գովազդային տեսահոլովակներ, այլ նաև կազմակերպել և կազմակերպում է անիմացիայի դասեր Հայաստանի դպրոցների աշակերտների համար: Գլխավոր ռեժիսոր և ղեկավար Արթուր Միքայելյանը և երգչուհի Արփինե Բաբախանյանը «Զարթուցիչի» հյուրերն են և պատմում են իրենց հետաքրքիր համագործակցության մասին։