«Զարթուցիչ»-ի այս թողարկմանը կամփոփենք ԿԳՄՍ նախարարության և Ե. Չարենցի տուն-թանգարանի՝ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարած «Կհառնե մշուշից նաիրյան ոգին» խորագրով մրցույթի արդյունքներն ու կշնորհավորենք հաղթողներին։
Հաղորդման վերջում միասին կկարդանք Լ․ Ենգիբարյանի «Գետակը» նովելը և կպարզենք, որ անսովոր լինելու համար երբեմն պետք է հենց սովորական բաներ անել։