Մարտի 21-ը հարուստ է միջազգային տոներով։ Նշում ենք անտառների, պոեզիայի և տիկնիկային թատրոնի օրը։ Բնապահպանական օրացույցում անտառների օրը նշվում է 2013 թվականից՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշմամբ։ Օրը մարդկանց հիշեցնում է անտառների պահպանման կարևորության և անտառահատումների հետևանքով աառաջացած խնդիրների մասին։
Մարտի 21-ը պոեզիային նվիրելու որոշումն ընդունվել է 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովի ժամանակ։ «Պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին››,- նշված է որոշման մեջ։
Այսօր նաև Տիկնիկային թատրոնների միջազգային օրն է։ Նշվում է 2003 թվականից և նվիրված է աշխարհի բոլոր տիկնիկային թատրոններին ու նրա նվիրյալներին։ ‹‹Զարթուցիչ››ի այսօրվա հյուրն էլ այդ աշխարհից է։ Հյուրասրահում զրուցելու ենք Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության UNIMA հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանի հետ։