Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում․ Զարթուցիչ
1961 թվականից սկսված, ամեն տարի՝ մարտի 23-ը նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը: Օրվա կարգախոսն է՝ ‹‹Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում››։ Շնորհավորում ենք օդերևութաբանության ոլորտում աշխատող մասնագետներին և գարնանային հաճելի օր մաղթում նրանց։
«Զարթուցիչ»-ի թղթակից Լաուրան էլ այս անգամ պատմելու է բնության զարմանահրաշ արարածներից մեկի` թռչունների մասին: Իսկ ինչու զարմանահրաշ, որովհետև նրանք երկրագնդի այն բնակիչներ են, որոնք կարող են ճախրել երկնքում և թռչել հեռու-հեռու ․․․
Բնության մեջ նրանց դերի ու նշանակության մասին զրույցը Պարույր Սևակի անվան համար 123 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Լաուրա Ավինյանի հետ է:
- Կենսաբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թռչունների թիվը աստիճանաբար նվազում է: Պատճառները տարբեր են։
- Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 350 տեսակ: Յուրաքանչյուրն իր դերն ունի բնության մեջ: Սակայն ամենատարածվածներից են ագռավները, ճնճղուկներն ու կաչաղակները:
- Գիտեք, որ կան ցրտադիմացկուն թռչուններ, որոնք տարվա ցուրտ ամիսներին էլ չեն չվում տաք երկրներ: Իհարկե հաճելի է, երբ ցուրտ եղանակին դուրս ես գալիս տանից և Երևանի փողոցներում, այգիներում, եկեղեցիների բակերում նկատում ես գեղեցիկ թռչուններին: Ձմեռող թռչունների մասին:
- Կան նաև այսպես ասած մրսկան թռչուններ, որոնք, չեն դիմանում ցրտին և երամ-երամ կազմած լքում են իրենց հայրենիքը, իսկ եղանակի տաքանալուն պես հետ են վերադառնում։
Թռչունները երկնքի տիրակալներն են և կարող են ամպերից էլ վեր թռչել: Թռչունների մասին շատ երգեր ու բանաստեղծություններ են գրվել: Լսեք մեր այսօրվա զրույցը նրանց մասին։