Հայրիկի դասերը

Մի ծերացեք ձեր երեխաների աչքում. Հայրիկի դասերը

Ուզում եմ խոսել մեր՝ արդեն մեծացած զավակների, ու ընդհանրապես, շրջապատի աչքում նույնը մնալու կարևորությունից։ Հատկապես՝ զավակների աչքում։ Ու սա շատ կարևոր է․․․

Իհարկե հրաշքներ չեն լինում, իսկապես չեն լինում, սիրելի հայրիկներ։ Ի՞նչ է ասում հայտնի ասացվածքը․ «Ի՞նչ ենք անում մենք ամեն օր, ամեն ժամ, ամեն ակնթարթ․․․մեծանում ենք»։ Էդպես են կամեցել կյանք ստեղծողները, և դա վերաբերվում է բոլորիս։  

Բայց կարելի է մեծանալ՝ սեփական աժանապատվությունը բարձր պահելով, մնալով հավասարակշռված։ Ասեմ ձեզ,նույնիսկ, եթե երբեմն իսկապես հոգնում եք ձեր բարդ դերից, երբ զգում եք, որ ուժերն առաջվանը չեն, միևնույն է, էդ դեպքում էլ պիտի փորձեք մնալ ձեր նախկին բարձրության վրա։  

Սարսափելի փորձություն է զավակի համար, երբ  գիտակցում է, որ ծնողն արդեն առաջվանը չէ, նրա շարժումներում ու ողջ արտաքինում չկա նախկին թեթևությունը, ինչ որ տեղ  հաճախ ցավում է, էնքան սիրելի ու ծանոթ, զվարթ տրամադրությունը մասամբ տեղի է տվել զուսպ, անգամ, հոռետեսական լռությանը, աչքերն առաջվա պես չարաճճի չեն ծիծաղում․․․

Չի կարելի սեփական թուլություններն ի ցույց դնել, եթե դրանք, իսկապես, ծայրաստիճան դրսևորումներ չունեն։ Գոնե ես՝ էդպես եմ կարծում, սիրելի հայրիկներ։ Իհարկե արհեստականորեն անհոգ թվալն էլ մի բան չի։ Բայց կարծում եմ, շրջապատին սեփական հոգսերով չի կարելի ծանրաբեռնել, հատկապես՝ հարազատներին։  

Երբ ինքս հանդիպում եմ տարիքով մարդկանց, որոնք ամեն կերպ, ու նախ և առաջ ոգով փորձում, աշխատում են առույգ լինել, մտովի խոնարհվում են նրանց առաջ, ես հո գիտեմ, որ նրանց համար հեշտ չէ։ Ու դա դեռ մեղմ է ասված։ Բայց մարդը  տոկուն զիվորի պես դիմակայում է ժամանակին ու նրա բերած փորձություններին․․․ իսկ դա մեծագույն հարգանքի է արժանի։  

Մի խոսքով ինչ էլ լինի՝ մնանք առաջվանը։ Մենք կարող ենք, չէ՞ որ մենք հայրիկներ ենք․․․

Քրիստ Մանարյան   

Ցուցադրել ավելի
Back to top button