Զարթուցիչ

Ոսկե բանալին. Զարթուցիչ

Հիշու՞մ եք, թե Բուրատինոյի գտած ոսկե բանալին ի՛նչ դուռ բացեց։ Ճիշտ է, թատրոնի դուռը։ Այսօր այդ բանալին Էլենի, Անուշի և Հարությունի ձեռքում է։ Նրանք բացում են Պատանի հանդիսատեսի թատրոնի դուռը, բայց ոչ որպես հանդիսատես, այլ՝ իբրև լրագրող։ Այլ բան է, երբ դահլիճում ես նստած, և լրիվ այլ բան, երբ դահլիճին ես նայում բեմից, հայտնվում ես ետնաբեմում, փորձասենյակն ես տեսնում, հայտնագործում ես հուշարարի սենյակը․․․Մեր «բուրատինոներին» սիրով ընդունել են թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, դերասան Արթուր Կարապետյանը, իսկ հանդիպման կազմակերպման համար մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում թատրոնի ԶԼՄ-ների պատասխանատու Մարիամ Հովունիին։

Ցուցադրել ավելի
Back to top button