Լուրեր

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակին

Մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»): Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։ Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն է:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին. այդ օրն ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button