Ռադիոլաբ

«Մարդիկ և մեքենաները»․ ՏՏ ոլորտի կայացումը Հայաստանում

Վերջերս Երևանում կայացավ «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսը։ Հեղինակները Սանկտ-Պետերբուրգից են ու ներկայացրել են Հայաստանում առաջին համակարգիչների ստեղծման պատմությունն ու ոչ միայն։ Գիրքը հրատարակելու նախաձեռնողները «Նյումեգ» հրատարակչությունն ու «DataArt Armenia» ընկերությունն են։ «Ռադիոլաբ»-ի այս թողարկման հյուրերը «DataArt Հայաստան»-ի տնօրեն Արսեն Բաղդասարյանն ու ընկերության փոխտնօրեն և ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանն են։

Գրքում պատմությունը սկսվում է 1940-ականների վերջին հայերի զանգվածային հայրենադարձությունից։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է  զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։

  • Ի՞նչ ստացվեց ու ինչպե՞ս։
  • Որո՞նք էին Հայաստանում այն գիտահետազոտական կենտրոնները, որոնք ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ կարելի է ասել նույնիսկ աշխարհի մակարդակով դարձան խոշոր ու կայացած ինստիտուտներ։
  • Խորհրդային միության փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո, վերջին 30 տարում տեխնոլորգիաների ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունենք։ Կարո՞ղ ենք ասել որ դրանում իրենց դերակատարումն ունեն նախկինում ստեղծված այդ ինստիտուտները։
  • Ինչո՞վ է զբաղվում այս պահին «DataArt» Հայաստանն ու զարգացման ի՞նչ հեռանկարներ է տեսնում, որոնք գուցե նաև կբարձրացնեն Հայաստանում ընդհանուր ոլորտի կայացման մակարդակը։

Լսե՛ք «Ռադիոլաբ»-ի զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button