Զարթուցիչ
Ելենան և իր Ավրորա քանոնը. Զարթուցիչ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Սլավյանսկի բազար 2022» պատանի և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի են դարձել հայաստանյան պատվիրակների անունները։ Փոքրերի խմբում Հայաստանը կներկայացնի 12-ամյա Կարինա Սահակյանը, իսկ մեծերի մրցույթում՝ 18-ամյա Մարիա Խանդանյանը: Մրցույթը տեղի է ունենալու հուլիսի 13-18-ը Վիտեբսկ քաղաքում։
Իր ‹‹Համեստության վեհություն›› խորագրով մենահամերգին է պատրաստվում Ալեքասանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի քանոնի բաժնի սան Ելենա Թորոսյանը։ Այն կկայանա Նարեկացի արվեստի միության դահլիճում, մարտի 30-ին՝ ժամը 19։00-ին։ Ելենայի հետ մեր զրույցը լսեք Զարթուցիչի հյուրասրահում։