Պետությունը ցանկանում է ձեռք բերել իրեն անհրաժեշտ ապրանքը հնարավորիս մատչելի գնով․ սա օրինաչափություն է։ Սակայն այսպես վարվելու համար պետական կառույցները ցանկացած ապրանք կամ ծառայություն ձեռք բերելիս երկար ճանապարհ են անցնում։
Ապրանքը մատչելի գնելու կարիքը բավարարելուց բացի այս երկար ճանապարհը այլ կարևոր նշանակություն ևս ունի։ Այսպես կարող են կանխվել այնպիսի իրավիճակները, երբ, օրինակ, կա կոռուպցոն ռիսկ։ Օրինակ՝ պետական կառույցը ցանկանում է գնում կատարել նախընրելի մարդուց՝ օգնելով տվյալ բիզնեսին ու անհավասար պայմաններ ստեղծելով մյուսների համար։
Այս ամենից բացի պետական պահանջարկին համապատասխան առաջարկ ունեցող, այսինքն՝ պետական կառույցի փնտրած ապրանքը կամ ծառայությունը վաճառող բիզնեսը կարող է մասնակցել գնման գործընթացին և դուրս գալ դրանից մեծ օգուտով, կամ էլ ավելի մեծ վնասով։
Հաղորդման փորձագետ, Հայաստանի Ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ, ֆինանսների կառավարման մասնագետ, վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը և պետական գնումների փորձագետ Սպարտակ Ծատինյանը պատմել են պետական գնումների մասին՝ այս անգամ մանրամասնելով բիզնեսի անելիքները խնդիրներից խուսափելու և գործընթացն ավելի լավ պատկերացնելու համար։