Էկոակումբ
Գիրք, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր բնասերի և ոչ միայն․ Էկոակումբ
Որսագողությունը, կլիմայական պայմանները և այլ երևույթներ օրեցօր սակավաթիվ են դարձնում կենդանիների և ձկների տեսակները, նրանց դասելով «Կարմիր գրքում»։ Այս ամենը տեղի է ունենում նաև էկո կրթության բացակայության պատճառով։ Մարդիկ չեն ճանաչում անհետացող տեսակները, կամ չգիտեն որ դեպքում ինչ է անհրաժեշտ անել։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի «Հայաստանի ձկնատեսակների մասին» ուղեցույցն անգնահատելի օգնություն է և՛ ձկնորսների, և՛ մեր երկրի ջրային ավազանների կենսաբազմազանությունն ուսումնասիրողների համար։ «Էկոակումբի» հյուրը պրոֆեսոր Սամվել Պիպոյանն է։