Ոսկե մեդալ «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ»-ի համար. Զարթուցիչ
Մարտի 21-ից 27-ը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացված «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնին, որը կազմակերպել էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը», մասնակցում էր նաև Հայաստանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը։ 12-րդ և 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Սարգսյանի և Գևորգ Սարգսյանի «Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագիծը ոսկե մեդալի է արժանացել «Արտադրություն (Ռոբոտատեխնիկա)» անվանակարգում։ Շնորհավորում ենք տղաներին հաղթանակի առթիվ։ Իսկ, թե ինչպես է աշխատում համակարգը և ինչպես են տղաներն այն ստեղծել, կիմանանք հենց հեղինակներից։
Իսկ Զարթուցիչի հյուրասրահում այսօր զրուցելու ենք մեր երկու նոր գործընկերների ՝ Մարիի և Լիլիթի հետ։ Նրանք ևս որոշել են միանալ մեր թիմին, իսկ թե ինչու, կիմանաք զրույցի ընթացքում։
